Վարչապետի ընտրության հարցը կքննարկվի ապրիլի 17-ին` ժամը 12-ին, իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում: Այս մասին հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, փոխանցում է խորհրդարանի լրատվության եւ հանրության հետ կապերի վարչությունը:
Երեկ ավարտվեց որպես Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երկրորդ ժամկետը, և Մեծ Բրիտանիայում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սարգսյանը ստանձնեց երկրի նախագահի պաշտոնը: Կառավարությունը՝ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, հրաժարական տվեց: Ազգային ժողովի խմբակցությունները կարող են յոթնօրյա ժամկետում վարչապետի թեկնածուներ առաջադրել: