Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ունը առաջին անգամ հրապարակայնորեն անդրադարձել է Հարավային Կորեայի և Միացյալ Նահանգների ղեկավարների հետ առաջիկա բանակցությունների թեմային: Այս հարցը քննարկվել է Կորեայի Աշխատավորական կուսակցության քաղբյուրոյի` ապրիլի 9-ին կայացած նիստի ընթացքում:
«ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ունը քաղբյուրոյի նիստի ժամանակ անդրադարձել է մի շարք ռազմավարական և մարտավարական խնդիրների, վերլուծել է ներկորեական երկխոսության հեռանկարները», - հաղորդել է Հյուսիսային Կորեայի պետական KRT հեռուստաընկերությունը:
Երկուշաբթի երեկոյան Վաշինգտոնում, Փհենյանի հետ հարաբերություններին է անդրադարձել նաև Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը: Նրա խոսքով՝ Հյուսիսային Կորեայի ղեկավարի հետ իր հանդիպումը կկայանա մայիսի վերջին կամ հունիսի սկզբին: