Մոտ մեկ ժամ առաջ ոստիկանության կենտրոնի բաժին են բերման ենթարկվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երկու համակիրներ, այս մասին «Ազատությանը» տեղեկացրեց «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը:
Նրա խոսքով՝ ոստիկանները ակտիվիստների տարել են բաժանմունք ինքնությունը պարզելու համար և նշել են, որ վերջիններս իրավախախտում են թույլ տվել, մասնավորապես, ասֆալտին ներկով գրել են «Իմ քայլը»:
Նազարյանն այս պահին նույնպես ոստիկանական բաժանմունքում է։