Կեմերովոյում ողբերգական հրդեհի պատճառով նահանգապետի պաշտոնից հրաժարական տալուց մեկ շաբաթ անց Աման Տուլեևը, ակնկալվում է, որ կընտրվի տեղական օրենսդիր մարմնի ղեկավար:
Կեմերովոյի շրջանի Ժողովրդական պատգամավորների խորհրդի նախագահ Ալեքսեյ Սինիցինը վայր է դրել լիազորությունները, նոր խոսնակին կընտրեն ապրիլի 10-ին: Մինչ այդ ռուսաստանյան մամուլը չէր բացառում, որ հրաժարականին կհաջորդի այդ պաշտոնում Տուլեևի ընտրությանը:
Ապրիլի մեկին 73-ամյա Աման Տուլեևը ստիպված էր հրաժարական տալ Կեմերովոյում 64 մարդու կյանք խլած հրդեհի պատճառով:
Հրաժարականից հետո Տուլեևին փոխանցվեց կեցավայր, ծառայողական նստավայր, օգնական և ամսական վճար՝ 50 հազար ռուբլու չափով: