Վլադիմիր Հակոբյանն ազատվել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնից

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 9-ին ստորագրել է հրամանագիր Վլադիմիր Հակոբյանին Հայաստանի Հանրա­պե­տության նախա­գահի մամուլի քարտուղարի պաշտոնից ազատելու վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: