ՀՀ նախագահի օգնականներն ազատվել են պաշտոնից

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 9-ին ստորագրել է կարգադրություն Ավետիս Բերբերյանին Հայաստանի Հանրա­պե­տության նախա­գահի օգնակա­նի պաշտոնից ազատելու վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

ՀՀ նախագահի այլ կարգադրություններով Հայաստանի Հանրա­պե­տության նախա­գահի օգնակա­նի պաշտոնից ազատվել են նաև Արմեն Աբելյանը, Վարուժան Ներսեսյանը և Հրայր Ղուկասյանը: