Սկրիպալի թունավորման հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ է գումարվում

Այսօր երեկոյան ակնկալվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բաց նիստը՝ քննարկելու ռուսաստանցի նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի թունավորման հարցը: Նիստն անցկացնելու առաջարկը արել է Ռուսաստանը:

Նախկինում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Բրիտանիայի խնդրանքով էր նիստ անցկացրել, բայց որևէ որոշում չէր ընդունվել:

Նախօրեին Քիմիական զենքի արգելման միջազգային գործակալությունը մերժել է Ռուսաստանի առաջարկը՝ Մոսկվան ցանկանում էր մասնակցել Սկրիպալի թունավորման գործի հետաքննությանը: