Լիտվայի կառավարությունը հավանություն է տվել ՀՀ-ԵՄ համաձայնագրին

Լիտվայի կառավարությունը հավանության է արժանացրել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ այն ուղարկելով օրենսդիր մարմին՝ Սեյմաս, համաձայն ընթացակարգի վավերացման ներկայացնելու նպատակով: Այս մասին Թվիթերի իր էջում գրել է Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը:

Հայաստանի և Եվրոպական Միության միջև համաձայնագիրը ԵՄ անդամ երկրներից վավերացրել է Էստոնիան, իսկ Լատվիայի խորհրդարանն այն ընդունել է առաջին ընթերցմամբ:

Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագիրը ՀՀ-ի և ԵՄ-ի միջև ստորագրվել է 2017-ի նոյեմբերի 24-ին, Բրյուսելում: