Սերժ Սարգսյանը պաշտոններից ազատել է իր երեք խորհրդականներին

Նախագահի նստավայրը Երևանում

Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրերով՝ Գագիկ Գևորգյանը, Մաթևոս (տեր Մեսրոպ քահանա) Արամյանը, Ֆելիքս Փիրումյանն ազատվել են Հայաստանի նախագահի խորհրդականի պաշտոններից:

Հրամանագրերի տեքստերը տեղադրված են նախագահի պաշտոնական կայքէջում։

Ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանը վայր կդնի նախագահի իր լիազորությունները։