Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրով՝ Արմեն Սարգսյանն ազատվել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում և Իռլանդիայում Հայաստանի դեսպանի պաշտոնից:
Հրամանագրի տեքստը տեղադրված է նախագահի պաշտոնական կայքէջում։
Մարտի 2-ին խորհրդարանն Արմեն Սարգսյանին ընտրեց Հայաստանի 4-րդ նախագահ։
Ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանը վայր կդնի նախագահի իր լիազորությունները, նույն օրը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունը և նա կստանձնի նախագահի իր լիազորությունները։