ԱՄՆ-ը պատրաստվում է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ

Միացյալ Նահանգները պատրաստվում է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ, այս անգամ թիրախում ռուս միլիարդատերերն են, ովքեր կապեր ունեն նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

The Washington Post-ի փոխանցմամբ՝ նոր պատժամիջոցների տակ կհայտնվեն դեռ հունվարին ֆինանսների նախարարության հրապարակած ցուցակում ներառված մարդիկ: Հիշեցնենք՝ այդ ցուցակում են նաև «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերի, «Ռոսնեֆտ»-ի գործադիր տնօրեն Իգորի Սեչինի անունները:

Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նոր պատժամիջոցների մասին կհայտարարվի այսօր կամ վաղը: