Ադրբեջանը բողոքի նոտա է հղում Փարիզին՝ Ղուլյանի՝ Ֆրանսիա կատարած այցի առիթով

Հիքմեթ Հաջիև, արխիվ

Ադրբեջանը բողոքի նոտա է հղում Փարիզին՝ ԼՂ Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանի՝ Ֆրանսիա կատարած այցի կապակցությամբ:

«Ղարաբաղցի պաշտոնյաների այցերը Ֆրանսիա պարբերական են, ինչը հարցականի տակ է դնում Փարիզի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի անաչառությունը»,- հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Հիքմեթ Հաջիևը, սպառնալով՝ այսուհետ Ադրբեջանը Ֆրանսիայի հետ հարաբերություններում հանդես կգա փոխադարձության դիրքերից:

Ղուլյանի գլխավորած պատվիրակությունը երեկ է ժամանել Ֆրանսիա: Ըստ պաշտոնական Ստեփանակերտի, այցի արդյունքով բարեկամության հռչակագիր է ստորագրվել Մարտունի և ֆրանսիական Բուրգ դե Պեաժ քաղաքների միջև: