Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) այսօրվա նիստում որոշել է «Վեոլիա Ջուր» ընկերությանը տուգանել 5 միլիոն դրամով:
Հանձնաժողովի հաղորդագրության համաձայն, տուգանքը նշանակվել է ՀԾԿՀ« 2016 թվականի նոյեմբերի 30-ի որոշմամբ հաստատված խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոնների 16-րդ կետով սահմանված՝ դիմող անձանց նոր համակարգերը մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին միացման առավելագույն ժամկետները խախտելու համար: