Վիգեն Սարգսյանը Մոսկվայում կմասնակցի միջազգային անվտանգության հարցերով համաժողովին

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյան, արխիվ

Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 4-5-ը կմասնակցի Մոսկվայում անցկացվող միջազգային անվտանգության հարցերով 7-րդ համաժողովին:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ համաժողովի շրջանակում նախատեսված է Վիգեն Սարգսյանի ելույթը: Նախատեսված են նաև Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարի հանդիպումներն արտերկրի գործընկերների հետ: