Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել՝ Ղարաբաղում սոցիալ-տնտեսական մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցերի շուրջ:
Ըստ Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի, Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ:
Խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: