Եկատերինբուրգում, չնայած բողոքի բազմաթիվ ակցիաներին, չեղարկվել են քաղաքապետի ուղղակի ընտրությունները:
Տեղի բնակիչները համոզված են, որ մարզային պատգամավորները այդ քայլով փորձում են թույլ չտալ Եկատերինբուրգի ներկայիս քաղաքապետ ընդդիմադիր գործիչ Եվգենի Ռոյզմանին կրկին զբաղեցնել այդ պաշտոնը:
Երկուշաբթի օրը ընտրությունները չեղարկելու դեմ բողոքի ցույցի է դուրս եկել, ըստ կազմակերպիչների, շուրջ 10 հազար մարդ:
2013 թվականից պաշտոնավարող Ռոյզմանը քաղաքապետի ուղղակի ընտրությունների չեղարկումը «նվաստացուցիչ» է որակել: