ԱՄՆ բարձրաստիճան սենատորը հայտարարել է, որ ամերիկյան հակատանկային արդիական զենքերը թույլ կտան Ուկրաինային ավելի լավ պաշտպանվել «ռուսական ագրեսիայից» արդեն հինգերորդ տարին շարունակվող հակամարտությունում:
«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Օհայո նահանգից ընտրված հանրապետական սենատոր Ռոբ Փորթմանը նաև կարծիք է հայտնել, որ Javelin հակատանկային հրթիռային համակարգերը ամուր խաղաղության կհանգեցնեն, այդ թվում նաև՝ Մինսկի համաձայնագրերի կատարմանը։
«Այժմ [ուկրաինացիները] լրացուցիչ զենք ունենալու հնարավորություն կստանան, որպեսզի պարզապես կարողանան ասել՝ «եթե ագրեսիան շարունակվի, կլինեն հետևանքներ», - հայտարարել է Փորթմանը:
Ուկրաինայի արևելքում 2014 թվականից սկսված հակամարտության հետևանքով ավելի քան 10 հազար 300 մարդ է սպանվել:
Հիշեցնենք, Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը մեկ ամիս առաջ հաստատել է Ուկրաինային Javelin-ների վաճառքի գործարքը, որի արժեքը 47 միլիոն դոլար է: