Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ Հյուսիսային պողոտայի թիվ 5 հասցեում գտնվող «Բուրգեր Քինգ» սահմանափակ պատասխանատվության ընկերության արագ սննդի կետի խոհանոցում տեղի է ունեցել ածխաթթու գազի (CO2) 20 կգ-անոց բալոնի պայթյուն:
«Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` տուժածները հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ Ռուբինա Մարկոսյանի առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, իսկ մյուսներինը՝ ծանր կայուն», - ասված է ԱԻՆ հաղորդագրությունում:
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Արա Մինասյանըի խոսքով, 8-ամյա Ռուբինա Մարկոսյանի վիրահատությունը նորմալ է անցել:
«Օպերացիան շատ լավ ավարտվել է: Լավ կլինի ամեն ինչ, առողջության համար հետևանքներ չի լինի, նախադրյալները այդպիսին են, որ ամեն ինչը կավարտվի շատ լավ», - ասաց Մինասյանը՝ հավելելով․ - «Դեռ երկար կմնա այստեղ աղջիկը՝ մինչև երկու շաբաթ, կվերականգնվի»:
ԱԻՆ հաղորդմամբ, պայթյունի հետևանքով վնասվել են «Բուրգեր Քինգ»-ի խոհանոցը (60 քմ), սպասարկման տաղավարը՝ մոտ 2 քմ, սրահի կախովի առաստաղը՝ մոտ 8 քմ, 2 գարեջրի տարա (40 լ) և սպասքի պարագաներ:
Ավելի վաղը ԱԻՆ-ը հայտնում էր, որ պայթել է թթվածնի բալոն, որը ճնշում էր սնուցում գարեջրի բալոններին: