ԱԻՆ-ը հայտնում է «Բուրգեր Քինգ»-ում տուժածների անունները

«Բուրգեր Քինգ» արագ սննդի կենտրոնի առաջին հարկը՝ պայթյունից հետո

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ «Բուրգեր Քինգ» արագ սննդի կենտրոնում պայթյունից տուժել են Ռուդոլֆ Մարկոսյան (6 տարեկան), Ռուբինա Մարկոսյան (8 տարեկան), Զարուհի Մելիքյան (19 տարեկան), Էրիկ Աշուղյան (24 տարեկան, ԻԻՀ քաղաքացի), Ալյոնա Ագապովա (15 տարեկան, ՌԴ քաղաքացի), Լիզա Աբրահամովա (15 տարեկան, ՌԴ քաղաքացի), Յարոսլավ Լյուբենկո (15 տարեկան, ՌԴ քաղաքացի), Զեյնա Հուսեինի (24 տարեկան, ԻԻՀ քաղաքացի):

Նախնական տվյալներով, սննդի կենտրոնում պայթել է թթվածնի բալոն, որը ճնշում էր սնուցում գարեջրի բալոններին:

Բոլոր տուժածները տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: