Մեկ շաբաթում շփման գծում հրադադարը խախտվել է 250 անգամ, արձակվել է 3000 կրակոց․ ԼՂ ՊՆ

ԼՂ ՊԲ զինծառայողները շփման գծում մարտական հերթապահության ժամանակ, արխիվ

Մարտի 25-31-ը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջան հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 250 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 3 հազար կրակոց, հաղորդում է ԼՂ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը շարունակում են տիրապետել օպերատիվ-մարտավարական իրադրությանը և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը, ասված է հաղորդագրությունում: