ԱՄՆ֊ից արտաքսված ռուս դիվանագետները ժամանում են տուն

Մեծ Բրիտանիայում նախկին ռուս լրտեսի թունավորման շուրջ ծագած սկանդալի պատճառով Միացյալ Նահանգներից արտաքսված ռուսաստանցի դիվանագետներին տեղափոխող առաջին օդանավն այսօր վայրէջք է կատարել Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում։

ՏԱՍՍ պետական գործակալության փոխանցմամբ, ապրիլի 1֊ի թռիչքով Մոսկվա է ժամանել Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանատան 46 աշխատակից և նրանց ընտանիքների անդամները։

Այսօր ավելի վաղ ակնկալվում է, որ Մոսկվա կժամանեն Սիեթլում Ռուսաստանի հյուպատոսարանի 14 աշխատակիցներ։

Արևմտյան պետությունները արտաքսել են 150 ռուս դիվանագետների՝ ռուս նախկին լրտես 66-ամյա Սերգեյ Սկրիպալին և նա 33-ամյա դստերը՝ Յուլիային, մարտի 4-ին «Նովիչոկ» տեսակի նյարդապարալիտիկ նյութով թունավորելու հետ կապված։

Լոնդոնը պնդում է, որ դա սպանության փորձ էր, և պատասխանատուն հենց Կրեմլն է:

Ռուսաստանը կտրականապես հերքում է կապը թունավորման հետ: