Արմեն Սմբատյանը նշանակվել է Իսրայելում Հայաստանի դեսպան

Լուսանկարը՝ «Արմենպրեսի»

Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրով Արմեն Սմբատյանը նշանակվել է Իսրայելում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Երևան), ազատվելով ՀՀ նախագահի խորհրդականի պաշտոնից:

Սարգսյանի մեկ այլ հրամանագրով՝ Արմեն Մելքոնյանն ազատվել է Իսրայելում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջը: