Այսօր Կեմերովոյում ձերբակալվել է «Զիմնյայա վիշնյա» առևտի և զվարճանքի հրդեհված կենտրոնի սեփականատեր ընկերության գլխավոր տնօրեն Յուլիա Բոգդանովան: Այս մասին հայտնում է Ռուսաստանի քննչական կոմիտեի կայքը: Ըստ հետաքննության՝ աշխատակիցները նրան բազմիս զգուշացրել են առևտրի կենտրոնի հակահրդեհային անվտանգության թերությունների մասին, սակայն դրանք ուղղելու համար ոչինչ չի արվել:
Մարտի 25-ին Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առևտրի և զվարճանքի կենտրոնի հրդեհի հետևանքով, պաշտոնական տվյալներով, 64 մարդ է զոհվել՝ այդ թվում 41 երեխա: Հաղորդվել է նաև տասնյակ վիրավորների մասին:
Կեմերովոյի բնակիչները ինքնաբուխ բողոքի հանրահավաքներ էին անցկացնում՝ պահանջելով պատժել մեղավոր պաշտոնյաներին: Զոհերի հարազատները պաշտոնապես հայցեր են ներկայացրել դատախազություն՝ պնդելով, որ հրշեջների, փրկարար ծառայությունների, ոստիկանության «անգործության» պատճառով է այքան շատ մարդ զոհվել: