Ֆրանսիայի նախագահը հոկտեմբերին կժամանի Հայաստան

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոն, արխիվ

Այս տարվա հոկտեմբերին Հայաստան կժամանի Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը։ Այդ մասին «Ազատության» հետ զրույցում ասաց Ֆրանսիայի արտգործնախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանը։

Նրա փոխանցմամբ, Մակրոնը Երևանում կմասնակցի Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին։

Նշենք, որ Հայաստանն ընտրվել է որպես 2018 թվականի հոկտեմբերի 11-12-ը կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը հյուրընկալող երկիր և երկու տարի նախագահելու է Ֆրանկոֆոնիայի այս բարձրագույն ատյանը։

Գագաթնաժողովն անցնելու է «Ապրել միասին» խորագրի ներքո։