Սերբիայի անվտանգության ուժերը երեկ Բելգրադում տարհանել են երկրի խորհրդարանի պատգամավորներին և աշխատակիցներին այն բանից հետո, երբ զինված տղամարդը սպառնացել է շենքի մոտ պայթեցնել իրեն:
Ըստ մամուլի հրապարակումների, մեկ ժամ շարունակված բանակցություններից հետո նա հանձնվել է ոստիկանությանը:
Տղամարդը, ում անունը չի նշվում, տեղափոխվել է հիվանդանոց՝ հոգեկան վիճակը ստուգելու նպատակով:
Տեղական մամուլը գրել է, որ նա Սերբիայի բանակի նախկին զինծառայող է, ով ցանկացել է ուշադրություն հրավիրել իրեն վերաբերող իրավական խնդիրների վրա: