Հյուսիսային և Հարավային Կորեաների առաջնորդները համաձայնել են հանդիպել ապրիլի 27-ին՝ Փհանմունջոնում

Հյուսիսային և Հարավային Կորեաների առաջնորդները համաձայնել են հանդիպել ապրիլի 27-ին՝ երկու երկրների սահմանին գտնվող Փհանմունջոն գյուղում:

Սա երկու պետությունների ղեկավարների երրորդ հանդիպումն է 1950-ականների կորեական պատերազմից ի վեր, որը կարող է նպաստել Փհենյանի միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունների կարգավորմանը:

Ավելի վաղ՝ շաբաթվա սկզբին, Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ունը անակնկալ այցով մեկնել էր Պեկին, մայիսի վերջին էլ, ակնկալվում է, որ նա կհանդիպի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ:

Երեկ Թվիթերում՝ անդրադառնալով այս հանդիպմանը, Սպիտակ տան ղեկավարը գրել է՝ «չնայած սպասվող բանակցություններին, Փհենյանի դեմ խիստ պատժամիջոցները մնում են ուժի մեջ»: