Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Ջեյմս Մաթիսը հայտարարել է, որ ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի և դստեր թունավորումը՝ գաղտնի գործողություններով և կասկած սերմանելով, թե ով է մեղավոր, Արևմուտքը բաժանելու Կրեմլի ռազմավարության մի մասն է:
Մաթիսի պնդմամբ, նման գաղտնի գործողություններ Ռուսաստանը կատարել է նաև 2016 թվականին՝ փորձելով ազդել ամերիկյան նախագահական ընտրությունների վրա:
Մարտի 4-ին բրիտանական Սոլսբերի քաղաքում նստարանին անգիտակից վիճակում հայտնաբերված 66-ամյա Սերգեյ Սկրիպալն ու նրա դուստրը՝ 33-ամյա Յուլիան «ծայրահեղ, բայց կայուն վիճակում» գտնվում են հիվանդանոցում:
Ըստ բրիտանացի քննիչների՝ Սկրիպալներին թունավորել են նյարդապարալիտիկ «Նովիչոկ» նյութով, որը ստեղծվել է Ռուսաստանում: