Նախագահը դատավորներ է նշանակել

Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրերով Արման Հովհաննիսյանը նշանակվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, Հարություն Մանուկյանը՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Հրամանագրերի տեքստերը տեղադրված են նախագահի պաշտոնական կայքէջում։