Լեհաստանում, Լատվիայում, Լիտվայում և Էստոնիայում Ռուսաստանի դեսպանները կանչվել են այդ երկրների արտգործնախարարություններ։ Այդ մասին հայտնում է ռուսաստանյան ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները։
Դեսպաններին արտգործնախարարություն կանչելու պատճառը, ինչպես նշում է գործակալությունը, չի հաղորդվում։
Մեծ Բրիտանիայում ռուսաստանցի նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման կապակցությամբ անցյալ շաբաթ Բրյուսելում Եվրամիության անդամ երկրների առաջնորդները որոշել են խորհրդակցության նպատակով Մոսկվայից ետ կանչել Ռուսաստանում ԵՄ-ի դեսպան Մարկուս Էդերերային։