Խորհրդարանում մեկնարկել են լսումներ դեղորայքի դեղատոմսերով վաճառքի շուրջ

Ազգային ժողովում մեկնարկել են «Դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու կարգի, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումները։

Լսումների նախաձեռնությունը «Ծառուկյան» խմբակցությանն է։

Հիշեցնենք, Կառավարության որոշմամբ մարտի 1-ից հակաբիոտիկ, հորմոններ ու կոդեին պարունակող դեղեր գնելու համար քաղաքացին պետք է բժշկի դեղատոմս ունենար։

Միայն դեղատոմսերով դեղերի վաճառքը առաջացրել էր քաղաքացիների, մի շարք բժիշկների ու դեղատնատերերի դժգոհությունը:

Երկու հասարակական կազմակերպություններ հայտարարել էին, որ փուլային վաճառքի ընթացակարգն ապօրինի է, քանի որ դրա համար իրավական հիմքեր գոյություն չունեն։

Կառավարությունը մասնակի կասեցրեց մարտի 1-ից գործող դեղորայքի դեղատոմսերով վաճառքի որոշումը:

Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը խոստովանեց՝ խնդիրներ էին առաջացել։