Մարտի 27-28-ը արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան պաշտոնական այց կկատարի Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարար Ժան Ասելբոռնը։
Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ Լյուքսեմբուրգի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին կընդունի նախագահ Սերժ Սարգսյանը, Ժան Ասելբոռնը հանդիպում կունենա Ազգային ժողովում:
Երեքշաբթի օրը նախատեսված են Էդվարդ Նալբանդյանի և Ժան Ասելբոռնի բանակցությունները, որոնց արդյունքներով նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։