ԱՄՆ նախագահը փոխում է ազգային անվտանգության հարցերով խորհրդականին

Հերբերթ ՄըքՄասթեր

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փոխարինել է ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հերբերթ ՄըքՄասթերին՝ այդ պաշտոնում նշանակելով ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Ջոն Բոլթոնին, ով կողմ էր արտահայտվել Իրանի և Հյուսիսային Կորեայի դեմ ռազմական ուժ կիրառելու հարցում:

Թրամփը Թվիթերում երեկ գրել է՝ ՄըքՄասթերը «շատ լավ է աշխատել և միշտ կմնա իմ ընկերը»: Նա նաև ասել է, որ Բոլթոնը պաշտոնը կստանձնի ապրիլի 9-ից:

55-ամյա ՄըքՄասթերը հայտարարել էր, որ այս տարվա ամռանը նախատեսում է հեռանալ հանրային կյանքից: