Մի շարք ռուսաստանյան լրատվամիջոցներ որոշել են դադարեցնել համագործակցությունը Պետդումայի հետ՝ պատգամավոր Լեոնիդ Սլուցկիի հետ կապված սկանդալից հետո։
Առնվազն երեք լրագրող պատգամավորին մեղադրել էր սեռական ոտնձգության մեջ, սակայն Պետդումայի էթիկայի հարցերով հանձնաժողովը քաղաքական գործչի վարքագծում խախտումներ չի հայտնաբերել:
Նաև «Նաստոյաշչեե վրեմյա» (Current Time) հեռուստաընկերության լրագրող Ռենատ Դավլեթգիլդեևն է պատմել 2006 թվականին իր նկատմամբ Ռուսաստանի լիբերալ դեմոկատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկիի կողմից սեռական ոտնձգության մասին:
Նրա խոսքով՝ դա տեղի է ունեցել «Միսս Ռուսաստան» մրցույթի եզրափակիչ փուլից հետո հարցազրույցի ժամանակ։ Լրագրողը նաև պատմել է, որ Ժիրինովսկիի օգնականները փորձել են նրան տանել «Լիբերալ դեմոկրատական կուսակցության կորպորատիվ սաունա»: