Facebook խոշորագույն սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն ընդունել է, ընկերությունը որոշ սխալներ է թույլ տվել, որոնց հետևանքով միլիոնավոր օգտատերերի անձնական տվյալներ հայտնվել են քաղտեխնոլոգների ձեռքում:
«Մենք պատասխանատու ենք ձեր տվյալների պաշտպանության համար և եթե դա չենք անում, ուրեմն՝ արժանի չենք ձեզ ծառայել», - հայտարարել է նա՝ խոստանալով հավելյալ քայլեր ձեռնարկել օգտատերերի անձնական տվյալների անվտանգությունը ամրապնդելու համար:
Շաբաթասկզբին պարզ դարձավ, որ քաղաքական խորհրդատվությամբ զբաղվող Cambridge Analytica ընկերությունը Facebook-ի միջոցով հատուկ հավելված է շրջանառության մեջ դրել և շուրջ 50 միլիոն օգտատերերի անձնական տվյալներ հավաքագրել՝ առանց նրանց իմացության: