«Անկարան և Վաշինգտոնը փոխըմբռնման են հասել սիրիական Մանբիջ քաղաքի հետագա ճակատագրի շուրջ»: Այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն:
Անկարայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, սակայն, նշել է, թե խոսքն առայժմ «ընդհանուր հայտարարի, այլ ոչ թե ֆորմալ պայմանավորվածության մասին է»:
Չավուշօղլուի պնդմամբ՝ կողմերը կարողացել են փոխըմբռնման հասնել այն հարցի շուրջ, թե ովքեր են վերահսկելու Մանբիջն այն բանից հետո, երբ Քրդական Ժողովրդական Պաշտպանության ուժերը (YPG) կլքեն այդ շրջանը: Մանբիջում տեղակայված են նաև ամերիկյան ստորաբաժանումներ: