Բորիս Ջոնսոն. «Սկրիպալների թունավորման ժամկետի ընտրությունը կապված էր Ռուսաստանում ծավալված քարոզարշավի հետ»

Բորիս Ջոնսոն

«Սոլսբերիում տեղի ունեցած թունավորման ժամկետների ընտրությունն ուղղակի առնչություն ուներ Ռուսաստանում կայացած նախագահական ընտրությունների հետ»:

Քիչ առաջ Լոնդոնում նման հայտարարությամբ է հանդես եկել Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնը: Նրա խոսքով՝ Սերգեյ Սկրիպալի թունավորումը պետք է զգուշացում լիներ բոլոր այն անձանց համար, ում մոտ կարող էր արևմտյան հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մտադրություն ծագել: Դրա հետ մեկտեղ՝ Ջոնսոնը նշել է, որ Լոնդոնը չի ցանկանում նոր սառը պատերազմ հրահրել:

Մարտի 4-ին բրիտանական Սոլսբերի քաղաքում տեղի ունեցած քիմիական հարձակման հետևանքով ծանր թունավորում էին ստացել Ռուսաստանի ռազմական հետախուզության պաշտոնաթող գնդապետ Սերգեյ Սկրիպալը և նրա դուստր Յուլիան: