Քաբուլում մահապարտի հարձակումից առնվազն 26 մարդ է զոհվել

Աֆղանստան, Քաբուլ - Ոստիկանները Նովրուզի ընթացում հսկում են մզկիթի տարածքը, արխիվ

Առնվազն 26 մարդ է զոհվել, ևս 18-ը վիրավորվել այսօր կեսօրին Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում մահապարտի հարձակումից: Այս մասին հաղորդել է երկրի ներքին գործերի նախարարությունը։

Հարձակումն իրականացվել է կրոնական Նովրուզ տոնի առաջին օրը:

Հարձակման թիրախն, ըստ ականատեսների, Քաբուլի համալսարանից ոչ հեռու գտնվող մզկիթներից մեկն էր: