Մեկ աշխատակից վիրավորվել է, երբ երեկ գիշերը մեխեր և սուր իրեր պարունակող փաթեթը պայթել է ամերիկյան Գուդվիլ քաղաքի FedEx-ի գրասենյակում: Փաթեթը նախատեսված էր Տեքսաս նահանգի մայրաքաղաք Օսթին ուղարկելու համար:
Ժամեր անց Գուդվիլում ևս մեկ պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով մոտ 30 տարեկան մի մարդ է վիրավորել:
Վերջին երկու շաբաթներին Օսթինում շղթայական պայթյուններ են գրանցվում, որոնց հետևանքով երկու մարդ մահացել է, չորսը՝ վիրավորվել: