«Ժառանգություն» կուսակցությունը դատապարտում է «Հիմնադիր խորհրդարան»-ի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի, քաղաքացիական ակտիվիստ Գևորգ Սաֆարյանի և մյուսների նկատմամբ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի այսօր կայացրած դատավճիռը` համարելով այն քաղաքական հաշվեհարդար:
«Սա Սամվել Բաբայանի և մյուս ազատամարտի հերոսների հանդեպ կատարված դատավարության շարունակությունն է: Այս քաղաքական դատավճիռը ևս մեկ անգամ հաստատեց Հայաստանում անկախ դատական համակարգի բացակայությունը», - ասված է ,Ժառանգության» հայտարարությունում։
Հիշեցնենք՝ Սեֆիլյանն այսօր դատապարտվեց 10 տարի հինգ ամսվա ազատազրկման, Գևոգ Սաֆարյանը՝ 5.5 տարվա ազատազրկման: Դատավորը, սակայն, հաշվարկեց մեկ այլ՝ «տոնածառի» գործով Սաֆարյանի արդեն կրած երկու տարվա պատժաչափը: Այսինքն՝ այսօր Գևորգ Սաֆարյանն, ըստ էության, դատապարտվեց 3.5 տարվա ազատազրկման:
Այս գործով անցնող մյուս մեղադրյալներ Սասունիկ Կիրակոսյանը և Ներսես Պողոսյանը դատապարտվեցին 3.5-ական, Գալուստ Գրիգորյանը և Հրայր Թոփչյանն էլ՝ 3-ական տարվա ազատազրկման