Ճապոնիայում շուրջ երկու հազար մարդ է փողոց դուրս եկել՝ պահանջելով պաշտոնանկ անել վարչապետ Սինձո Աբեին, ում մեղադրում են կոռուպցիայի ու հովանավորչության մեջ:
Ցույցերը սկսվել են շաբաթասկզբից, երբ Ֆինանսների նախարարությունն ընդունեց, որ կեղծել է պետությանը պատկանող հողակտորներից մեկի վաճառքին վերաբերող 14 փաստաթուղթ, որոնցում շրջանառվում էին վարչապետի կնոջ ու այլ պաշտոնյաների անուններ:
Տարածքը վաճառվել է շուկայականից 85 տոկոս ցածր գնով՝ ազգային դպրոց կառուցելու համար:
Վարչապետը հերքում է մեղադրանքները և պնդում է, թե փաստաթղթեր կեղծելու հրահանգ չի տվել: Սկանդալից հետո Աբեի վարկանիշը զգալի անկում է ապրել: