Թուրքմենստանի նախագահի որդին բանակցություններ է վարել Ղազախստանի նախագահի հետ

Սերդար Բերդիմուհամեդով, արխիվ

Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի որդին՝ խորհրդարանի պատգամավոր Սերդար Բերդիմուհամեդովը, մասնակցել է Աստանայում անցկացվող Կենտրոնական Ասիայի պետությունների գագաթնաժողովին և բանակցել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ:

Այս հանդիպումը նոր թափ է տվել պնդումներին, թե բռնապետ Բերդիմուհամեդովը պատրաստվում է նախագահի պաշտոնը իր միակ որդուն ժառանգել:

Ըստ պաշտոնական հաղորդագրության, Ղազախստանի առաջնորդը հարևան պետության նախագահի որդու հետ քննարկել է երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր:

61֊ամյա Բերդիմուհամեդովը անցած տարի երրորդ անգամ անընդմեջ ընտրվեց Թուրքմենստանի նախագահի պաշտոնում՝ ստանալով քվեների 90 տոկոսից ավելին: