Ռուսաստանը ԱՄՆ-ի դեմ պատասխան պատժամիջոցներ է պատրաստում

Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկով, արխիվ

Ռուսաստանը Միացյալ Նահանգների դեմ պատասխան պատժամիջոցներ է պատրաստում, հայտարարել է փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, ընդգծելով՝ դա Մոսկվայի որոշումը չէ, Վաշինգտոնի քայլերն են դրան դրդում:

Նախօրեին Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ սահմանեց Ռուսաստանի 14 քաղաքացիների նկատմամբ, որոնց կասկածում են ամերիկյան վերջին նախագահական ընտրություններին միջամտելու մեջ:

Նոր պատժամիջոցները տարածվում են ռուսական հետախուզության երկու աշխատակիցների և Սանկտ Պետերբուրգում գործող Ինտերնետ հետազոտությունների գործակալության աշխատակիցների նկատմամբ, որոնք, ըստ հաղորդումների, սոցիալական ցանցերում փորձել են պառակտել ամերիկյան ընտրազանգվածը: