Էդվարդ Նալբանդյանը Հռոմում կմասնակցի Լիբանանի աջակցության համաժողովին

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մեկնել է Իտալիա։

Ըստ Հայաստանի արտգործնախարարության հաղորդագրության, Իտալիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Անջելինո Ալֆանոյի հրավերով Նալբանդյանն այսօր Հռոմում կմասնակցի և ելույթ կունենա Լիբանանի աջակցությանը նվիրված նախարարական հանդիպմանը։