Սերբիայի նախագահ Կոսովոյի հարցում փոխզիջումների պատրաստակամություն է հայտնում

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչ, արխիվ

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ Կոսովոյի հետ հակամարտության հարցում իր երկիրը պատրաստ է գնալ փոխզիջումների։

Կոսովոյի խնդիրը Սերբիայի՝ Եվրամիություն մուտք գործելու բանալին է համարվում։ Բրյուսելը պնդում է, որ 1990-ականներին պատերազմած Բելգրադն ու Պրիշտինան պետք է բարելավեն հարաբերությունները, ինչից հետո էլ հնարավոր կլինի անդամակցությունը Եվրամիությանը։