Առաջիկա օրերին՝ կարճատև անձրևներ ու ամպրոպներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա

Երևանյան համայնապատկեր, արխիվ

Մարտի 15-16-ը, 17-ի գիշերը Հայաստանի շրջանների զգալի մասում, այդ թվում՝ մայրաքաղաք Երևանում, մարտի 17-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Մարտի 18-ին, 19-ին Հայաստանի տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը մարտի 18-19-ը կբարձրանա 4-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում՝ 8-10 աստիճանով: