Էդվարդ Նալբանդյանը մեկնում է Կոպենհագեն

Դանիայի արտգործնախարար Անդերս Սամուելսենի հրավերով Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր պաշտոնական այց կկատարի Կոպենհագեն։

Ըստ Հայաստանի արտգործնախարարության պաշտոնական կայքէջի, այցելության ընթացքում նախատեսված են Էդվարդ Նալբանդյանի հանդիպումները Դանիայի գործադիր և օրենսդիր իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կհանդիպի Արտաքին քաղաքականության դանիական ընկերակցության ներկայացուցիչների հետ։