Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները մեկնել են Չինաստան

Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրը Երևանում

Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները մարտի 13-ին ճանաչողական այցով մեկնել են Չինաստանի ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությունների կենտրոն: Այդ մասին ասված է պաշտպանության նախարարության հաղորդագրությունում։