Փարքլենդի սպանդի մեջ մեղադրվողի համար դատախազությունը մահապատիժ կպահանջի

ԱՄՆ - Փարքլենդի դպրոցում 17 մարդու սպանության համար մեղադրվող Նիքոլաս Քրուզը Ֆլորիդայի դատարանում, 19-ը փետրվարի, 2018թ․

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի դատախազությունը երեկ հայտարարել է, որ մահապատիժ է պահանջելու երիտասարդի համար, ով մեղադրվում է մեկ ամիս առաջ Փարքլենդի դպրոցում 17 մարդկանց սպանության համար:

19-ամյա Նիքոլաս Քրուզը այսօր պետք է ցուցմունք տա դատարանում: