Իրանում ձերբակալվել է նախկին փոխնախագահը

Համիդ Բաղայի, արխիվ

Երեկ Իրանում ձերբակալվել է Համիդ Բաղային՝ նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի կառավարության փոխնախագահը:

Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ 48-ամյա նախկին փոխնախագահը մեղադրվում է կոռուպցիայի մեջ: Ավելի վաղ նա մի քանի անգամ ձերբակալվել էր: