Ռուսական սպառազինության վաճառքի ծավալներն աշխարհում վերջին հինգ տարում զգալիորեն կրճատվել են

Ռուսական S-400-ը Մոսկվայի Կարմիր հրապարակում՝ շքերթի ժամանակ, 2017թ.

Ռուսաստանի կողմից միջազգային շուկայում սպառազինությունների վաճառքի ծավալները վերջին հինգ տարում կրճատվել են 22 տոկոսով: Սա են վկայում Ստոկհոլմում գործող Խաղաղության խնդիրների ուսումնասիրության ինստիտուտի (SIPRI) կողմից այսօր հրապարակած տվյալները:

Զեկույցի հեղինակները պնդում են, որ Ռուսաստանը սպառազինությունների համաշխարհային շուկայում դիրքերը զիջում է էներգակիրների գնի անկման, ինչպես նաև Եվրամիության և Միացյալ Նահանգների կողմից սահմանված պատժամիջոցների պատճառով:

Սպառազինությունների վաճառքի առաջատարը աշխարհում շարունակում է մնալ Վաշինգտոնը:

«2013-ից վեր ամերիկյան զենքի և զինամթերքի վաճառքի ծավալները աճել են շուրջ 10 տոկոսով», - պնդում են SIPRI-ի մասնագետները: